Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ մուտքի արտոնագրի պահանջը վերացվել է (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստի ժամանակ որոշվեց Հայաստանի եւ Չինաստանի միջեւ սովորական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնել:

Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է, որ յուրաքանչյուր կողմի պետության վավեր անձնագրեր կրող քաղաքացիները, մյուս կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթեւեկելիս, ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից, իրենց մուտք գործելու ամսաթվից՝ մինչեւ 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում: Համաձայնագիրը կստորագրվի Չինաստանի արտգործնախարարի՝ առաջիկայում Հայաստան նախատեսված այցի շրջանակում։