Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արայիկ Հարությունյանը հանդիպել է թատերականում բողոքի ակցիա իրականացրած ուսանողներին

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆբ-յան իր էջում գրել է.

«Այսօր հանդիպեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին։
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, ուսանողները ներկայացրին խնդիրներն ու տեղի ունեցող զարգացումների շուրջ իրենց տեսակետները։

Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ուրբաթ կհանդիպեմ նաև բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ ներկայացված խնդիրների շուրջ նաև նրա տեսակետները լսելու նպատակով։

Ուսանողները նաև առաջարկեցին ընդլայնված կազմով հանդիպում բուհի ուսանողության հետ։ Ուրբաթ օրը կայանալիք հանդիպումից հետո կտեղեկացնեմ նաև ուսանողների հետ հանդիպման տեղի ու ժամի մասին»,- գրել է նախարարը։