Բացել լրահոսը Փակել լրահոսը
minkult
A A
Հասարակություն

18,5 մլն. դրամի ֆինանսական աջակցությունը փրկեց իրավիճակը. Ազնավուրին նվիրված համերգը կկայանա (տեսանյութ)

Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյա տարելիցին նվիրված  «Քեզ համար Հայաստան» խորագիրը կրող մայիսի 26-ի համերգը կկայանա՝ շնորհիվ վարչապետի և «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսական աջակցության, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Նրա խոսքով, երեկ ահազանգ է ստացել, որ համերգը վատ կազմակերպման արդյունքում կարող է չկայանալ: Սակայն համերգը պետք էր «փրկել», քանի որ կա կրկնակի հանգամանք, նախ նվիրված է Շառլ Ազնավուրի հոբելյանին, և որ պակաս կարևոր չէ՝ անցնում է վարչապետի հովանու ներքո է:

Հիշեցնենք, որ համերգային նախագծի հեղինակը՝ «ArmCentre Group»-ն է իսկ երգիչներին Հայաստան բերող ընկերությունը՝ «Աննա Կարոլինա փրոդաքշնը»: Տիկին Ղարիբյանը երկու կողմի հետ էլ հանդիպել է և հրատապ որոշում կայացրել, թե ինչպես կարող են ճգնաժամից փրկել համազգային ծրագիրը: Վարչապետի և «Իմ քայլը» հիմնադրամի 18,5 մլն. դրամի ֆինանսական աջակցությունը փրկեց իրավիճակը և համերգը կկայանա:

 «Սա ապացույց է, որ շատ արագ պետք է կատարողական արվեստների մասին անկատար օրենքը հստակեցնել», ասաց իր ելույթում Նազենի Ղարիբյանը:

«Քեզ համար Հայաստան» համերգին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմում հանդես կգան Պատրիկ Ֆիորին, Սլիմանը, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Քեյթ Ռայանը, որոնց կնվագակցի Հայասանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: