Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport federer
A A
Սպորտ

Ռոջեր Ֆեդերերը կրկին վերադառնում է «Ռոլան Գարոս»

Աշխարհահռչակ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը երեք տարի ընդմիջումից հետո կմասնակցի թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությանը: Շվեյցարացին այսպես է մեկնաբանել իր որոշումը:

«Ես չեմ դիտարկում իմ վերադարձը «Ռոլան Գարոս» որպես հրաժեշտ այդ մրցաշարին: Սակայն, այս տարվա յուրաքանչյուր մրցում կարող է վերջինը դառնալ իմ համար:

Ես ցանկանում եմ խաղալ այնպես, ինչպես դա աարել եմ 10 տարի առաջ: Ուրախ կլինեմ, եթե հաղթեմ մեկնարկային խաղերում եւ լիարժեք շաբաթ անցկացնեմ: Դեռ խաղացանկը պարզ չէ, դրա համար դժվար է խոսել հնարավորությունների մասին, սակայն ամեն ինչ կանեմ, որպեսզի երկար ժամանակով վայելեմ իմ ծանոթ երկրպագուների աջակցությունը», - թենիսիստի խեսքերը մեջբերում է  Tennis World USA կայքը:

Հավելենք, որ «Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոնը միայն մեկ անգամ, 2009 թվականին է կարողացել հաղթել Ֆրանսիայի բաց առաջնությունում: