Բացել լրահոսը Փակել լրահոսը
taterakan1
A A
Հասարակություն

Թատերականում ռեկտոր ընտրվեց. դժգոհ ուսանողները փակել են ինստիտուտի բոլոր դռները (տեսանյութ)

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում քիչ առաջ ավարտվեց ռեկտորի ընտրությունը: Հանձնաժողովը ընտրեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին:

Ուսանողները, որոնք ինստիտուտի շենքի բակում սպասում էին ընտրության արդյունքներին, լուրն ընդունեցին դժգոհությամբ: Որպես բողոքի նշան, նրանք այս պահին փակել են ինստիտուտի մուտքի և ելքի դռները, որպեսզի ռեկտորին ընտրող հանձնաժողովի 24 անդամները դուրս չգան շենքից: Ուսանողները պահանջում են  ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:

Ներսում են նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Լուսինե Բադալյանը և Նարինե Թուխիկյանը, որոնք թատերական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ են։

Ոստիկանության աշխատակիցները մուտքի դռան այս կողմից պահանջում են, որպեսզի դուռը բացեն, քանի որ ըստ իրենց տեղեկությունների՝ ներսում կին կա, որի ինքնազգացողությունը վատ է։  Ուսանողները սակայն մնում են անդրդվելի:

Կինը, ում ինքնազգացողությունը վատացել էր, իվերջո դուրս եկավ ինստիտուտի ելքից։ Նա թատերականի գրադարանավարուհին է: Վերջինս հրաժարվեց օգտվել Շտապ օգնության ծառայությունից: