Բացել լրահոսը Փակել լրահոսը
hayk-marutyan
A A
Հասարակություն

«Օրենքը շատ հաճախ իրականությանը չի համապատասխանում». Հայկ Մարության

 

Միշտ օրինականության մասին ենք խոսում,բայց ավագանու նիստի ընթացքում անընդհատ զիջումներ ենք անում։  Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի  ընթացքում ասաց  քաղաքապետ Հայկ Մարությանը, նշելով՝ անընդհատ խնդիրները մատնացույց անելով, դրանց լուծում չի տրվի, հարկավոր է անհրաժեշտ քայլեր մշակել, նախագիծ ունենալ.

  Նրա խոսքով, ամեն օր գրեթե 40-50 հարցումներ են ուղարկվում քաղաքապետարան, և եթե  գործեն օրենքին համապատասխան՝  շատերը կնեղանան, քանի որ օրենքը շատ հաճախ իրականությանը չի համապատասխանում։ «Օրինակ՝ ամեն անգամ խնդիր է առաջանում այն քաղաքացիների հետ, ովքեր հողի ընդլայնման պահանջ են ներկայացնում։ Ըստ օրենքի՝ հողի ընդլայնման դեպքում ընդլայնումը  կադաստրային գնով պետք է տրամադրվի,  բայց կադաստրային գինը շուկայականից մի քանի անգամ ավելի է և այստեղ խնդիր է առաջանում»,- ասում է քաղաքապետը:

Այս խնդիրներից խուսափելու համար, քաղաքապետն առաջարկեց ակտիվ նախագծեր մշակել: