Աղմուկ Հայբուսակում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՙՀայբուսակ՚ համալսարանի Երեւանյան պատասխանատուներն այլեւս անիմաստ են համարում համալսարանի Գյումրու մասնաճյուղի գոյությունը:
Երեւանի ՙՀայբուսակ ՚ համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողները սովորականի պես հոկտեմբերի 22-ին եկել էին դասի, սակայն ինչպես հետո պարզվում է դաս չկա , համալսարանն էլ ուզում են փակել:
Այս ամենին անտեղյակ են եղել ոչ միայն ուսանողներն, այլեւ դասախոսները: Երեւանի Հայբուսակ համալսարանից եկած ներկայացուցիչների հետ երկար բանակցություններից հետո, ուսանոնղները այլ տարբերակներ չգտնելով ,հարցը պարզաբանելու համար հրավիրում են լրատվամիջոցներին:
Երեւանի ՙՀայբուսակ ՚ համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սեյրան Հարությունյանի տեղեկացմամբ վարձավճարների վճարման հետ կապված թյուրիմածություն է տեղի ունեցել , հաշվապահական սխալէ եղել եւ վաղը եւեւթ ինքը այդ խնդիրները կպարզի:
Իսկ մինչ տնօրենը պարզում էր , Մայրաքաղաքից ժամանած համալսարանի պատասխանատուները հրավիրել էին ծնողական ժողով, որը ինչպես պարզվեց նկարահանող խմբի առաջ փակ էր:
Ուսանողների տեղեկացմամբ ժողովի ընթացքում վճռել են էր եւս մեկ ամիս ձգձգել որոշման իրականացումը: Եվ ոչ թե երկուշաբթի օրվանից այլ արդեն վաղվանից նրանք կշարունակեն իրենց դասերը:
Իսկ թե մայրաքաղաք գնալու հարց կլինի թե ոչ եւ թե ինչ կորոշվի մեկ ամիս անց ցույց կտա ժամանակը: