Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroxaxer 1
A A
Սպորտ

Եվրոպական խաղերի մեդալները պատրաստ են

Մինսկում կայանալիք Եվրոպական 2-րդ խաղերի մեկնարկից մեկ ամիս առաջ կազմակերպիչները հանրությանը ներկայացրել են մրցումային մեդալներն ու հուշամեդալները:

Դիզայնը պատրաստել է Brama Branding ընկերությունը: Մեդալների վրա պատկերված է խաղերի գլխավոր խորհրդանիշը՝ պտերի տերեւը: Մեդալների հակառակ կողմում կնշվեն մարզաձեւերը:

Մրցումային մեդալների քաշը 540 գրամ է: Տրամագիծը 9,5 սմ է, հաստությունը՝ 1 սմ: Մեկ մեդալի պատրաստման համար ծախսվել է մոտ 20 ժամ: Եվրոպական խաղերի համար պատրաստվել են 1084 մեդալ, այդ թվում 329-ական ոսկյա եւ արծաթյա, 426՝ բրոնզե:

Մրցումային մեդալներից  բացի կթողարկվեն նաեւ հուշամեդալներ, որոնցով կպարգեւատրվեն եվրոպական խաղերի բոլոր մասնակիցները՝ մարզիկները, մարզիչները, պատվիրակության անդամները: Դրանք ավելի փոքր չափեր կունենան:

Հիշեցնենք, որ Եվրոպական 2-րդ խաղերը տեղի կունենան Մինսկում, հունիսի 21-ից 30-ը: