Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol toms
A A
Սպորտ

Հայաստան - Լիխտենշտեյն խաղի տոմսերը վաճառքում են

Հունիսի 8-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Եվրո-2020-ի Հայաստան - Լիխտենշտեյն ընտրական հանդիպումը:

Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ֆուտբոլասերները տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:

Ըստ ՀՖՖ տոմսային նոր քաղաքականության՝ մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50 տոկոսիից ավելին (Հյուսիսային և Հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով:

Ըստ մարզադաշտի տարբեր տրիբունաների սահմանվել են տոմսերի հետևյալ գները.

Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Արևելյան տրիբունա՝ 2000-4000 դրամ

Արևմտյան տրիբունա 5000-6000 դրամ