Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hecaniv stepanyan
A A
Սպորտ

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի վարկանիշային մրցաշարերի

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում «Օլիմպավանում», կմասնակցի Ռուսաստանի տարբեր քաղաքներում կայանալիք մրցումներին, որոնք նաեւ վարկանիշային են: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

  Մայիսի 27-30-ը մեր մարզիկը կմասնակցի Տուլայի «Գրան պրիին», որտեղ ուժերը կչափի խմբակային վազք եւ օմնիում ձեւերում: Նա նույն կարգի հեծանվավազքում հանդես կգա նաեւ հունիսի 1-3-ը, Մոսկվայում անցկացվելիք «Գրան պրիում»:

Էդգար Ստեփանյանը իր ռուսաստանյան ելույթները կավարտի Սանկտ Պետերբուրգում, հունիսի 5-7-ին անցկացվող խմբակային վազքի եւ օմնիումի մրցումներում:

Խմբակային վազքի միավորները վարկանիշ կապահովեն աշխարհի գավաթի խաղարկության, իսկ օմնիում մրցաձեւինը՝ Տոկիո-2020 օլիմպիական խաղերի համար: