Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika
A A
Սպորտ

Հայաստանի երկու մարմնամարզիկներ կմասնակցեն «Դիտյատինի գավաթին»

Հայաստանի մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Գագիկ Խաչիկյանը կմասնակցեն Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մայիսի 22-26-ը կայանալիք մարմնամարզության «Դիտյատինի գավաթի» խաղարկությանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Պայքարը թիմային է: Թիմը բաղկացած է մեկական մեծահասակ եւ երիտասարդ մարմնամարզիկից: Նրանք հանդես են գալու եւ բազմամարտում, եւ անհատական գործիքների վրա:

Մեր մարմնամարզիկները մրցավայր են մեկնելու մարզիչ Աշոտ Գասպարյանի հետ, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցաշարի մրցավարներից մեկը կլինի: