Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Սարգիս Աթաբեկյանը՝ խուլերի շախմատի Հայաստանի չեմպիոն

Մայիսի 18-20-ը Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է խուլերի շախմատի Հայաստանի 14-րդ առաջնությունը, որին մասնակցել են ՀՀ մարզերը եւ Երեւանը ներկայացնող 24 խուլ շախմատիստ:

Ինչպես հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, մրցաշարի հաղթող է դարձել Սարգիս Աթաբեկյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Հակոբ Հակոբյանը, իսկ 3-րդ՝ Սարո Մելքոնյանը:

Մրցանակային տեղեր գրաված շախմատիստները պարգեւատրվել են ինչպես ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, այնպես էլ «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության սահմանած դրամական պարգեւներով եւ դիպլոմներով: