Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kazaryan gevorg
A A
Սպորտ

Գեւորգ Ղազարյանը ժամանակից շուտ խզել է «Շավիշի» հետ պայմանագիրը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը երկկողմ համաձայնությամբ խզել է պորտուգալական «Շավիշի» հետ կնքած պայմանագիրը:

Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, հայ ֆուտբոլիստը փոխհատուցում չի պահանջել ակումբից պայմանագրի լրացուցիչ մեկ տարվա դիմաց:

Գեւորգ Ղազարյանը «Շավիշ» տեղափոխվել էր անցած տարվա օգոստոսին, պորտուգալական մեկ այլ թիմից՝ «Մարիտիմուից»: Նա ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում եւ խփել 3 գոլ:

Նշենք, որ «Շավիշը» Պորտուգալիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրի խաղում, 2:5 հաշվով պարտվել է «Տոլեդոյին» եւ դուրս մնացել ուժաղագույն լիգայից: