Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 21-ը Մայիսի. մայրաքաղաքում գեյ-շքերթի փորձ էր նախաձեռնվում (տեսանյութ)

 2001-ի այս օրն ընդունվող «Կոռուպցիայի կանխարգելման» մասին օրենքով նախատեսվում էր բարձրաստիճան պետական պաշտոնյաների եկամուտների հայտարարագրում։ Նախագծից անհետացել էր ծախսերի հայտարարագրման պահանջը։

2001-ի մայիսի 21-ին Հայաստանի տարբեր մարզերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները հանդիպում էին Ադրբեջանից տեղահանված քաղաքացիներին։ Փորձ էր արվում բնակչությանը բացատրել, որ հանուն խաղաղության արժե գնալ զիջումների։

2004-ի մայիսի 21-ին կայացած ընդդիմության միասնական հանրահավաքի կազմակերպիչները սպառնացին իշխանություններին, թե հաջորդ միտինգի ժամանակ երթով շարժվելու են դեպի Բաղրամյան 26։

2007-ի այս օրն ամփոփվեցին խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։

2012-ի այս օրը Երեւանում մշակութային բազմազանության երթ անցկացնելու փորձ արվեց ։ Երթը խափանելու վճռականությամբ հավաքվել էին բազմապատիկ անգամ ավելի շատ թվով երիտասարդներ, ովքեր համոզված էին, որ մշակութային բազմազանության քողի ներքո մեր մայրաքաղաքում գեյ-շքերթի փորձ է նախաձեռնվում։