Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանի և Արցախի միջև որևէ տարաձայնություն չի եղել և չի էլ լինի. Դ. Բաբայան (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահը ժամանել է Հայաստան։ Նա այս պահին գտնվում է Ազգային ժողովում։ Նախատեսվում է «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպում։ Նախաձեռնությունը «Իմ քայլը» խմբակցությանն է։

Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանի և Արցախի միջև որևէ տարաձայնություն չի եղել և չի էլ լինի։

Նա նկատեց, որ Քոչարյանի խափանման միջոցի փոխելու համար Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը մարդասիրությունից է բխած, որևէ քաղաքան ենթատեքստ չկա։

Դավիթ Բաբայանը նաև հավելեց, որ այս պահին պլանավորած չէ այլ ուժերի հետ հանդիպում։

Մանրամասները՝ տեսանյութում։