Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport tarkhanov
A A
Սպորտ

Մրցավարը վճռեց «Լոռի» - «Փյունիկ» խաղի ելքը. Ալեքսանդր Թարխանով (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջատար «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը մեկնաբանելով «Լոռիի» հետ խաղում գրանցված ոչ-ոքի արդյունքը (2:2), ասել է, որ իրենց չի հաջողվել հաղթանակ տանել մրցավարների պատճառով:

«Ես մի բան կարող եմ ասել: Ոչ-ոքին սարքեց մրցավարը: Նա 11 մետրանոցը չնշանակեց, եւ ձեռքով խաղ չկար, երբ մենք մաքուր գոլ խփեցին: Խաղի ելքը վճռեց մրցավարը: Ուրիշ ասելիք չունեմ»,  - նշել է ռուսաստանցի մասնագետը:

Նշենք, որ այս ոչ-ոքիից հետո առաջնության պոտենցիալ առաջատար դարձել է 2-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան», որը չնայած երկու միավորով հետ է «Փյունիկից», սակայն մեկ խաղ քիչ է անցկացրել: