Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport pyunik
A A
Սպորտ

«Փյունիկը» կարեւոր միավորներ կորցրեց «Լոռի ՖԱ»-ի հետ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրում կայացավ վերջին հանդիպումը: Վանաձորի «Լոռի ՖԱ»-ն սեփական դաշտում հյուրընկալեց մրցաշարի առաջատար «Փյունիկին»:

Առաջին խաղակեսում կողմերին չհաջողվեց գրավել դարպասները: Երկրորդ կեսում փյունիկցիները չնայած երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն տանտերերը երկու անգամ էլ կարողացան վերականգնել հավասարությունը: Դուբլի հեղինակ դարձավ առաջնության լավագույն ռմբարկու Ջոնել Դեսիրեն:

Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2: «Փյունիկն» այս խաղից հետո վաստակել է 57 միավոր եւ դեռեւս շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն կորցրած միավորներով այն արդեն զիջում է 2-րդ տեղում գտնվող «Արարատ-Երեւանին», որը մեկ խաղ քիչ է անցկացրել: «Լոռի ՖԱ»-ն 40 միավորով առայժմ ընթանում է 5-րդ հորիզոնականում: