Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք պետք է իրականացնենք ժողովրդի կամքը. Մակունց (տեսանյութ)

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո «Իմ Քայլ» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ հանրության մոտ դատական համակարգի հանդեպ առաջացած խորը անվստահությունը  հիմք է տալիս մտածելու, որ շուտափույթ կերպով  պետք է տեղի ունենա փոփոխություններ։

«Մեկ տարի է անցել և մեկ տարվա ընթացքում դատաիրավական համակարգի ներկայացուցիկչների կողմից որևէ խնդրի վերաբերյալ մեկնաբանություն չենք լսել և դատաիրավական համակարգը բարեփոխելու ուղղությամբ որևէ առաջարկ չի ներկայացրել։ Այս ամենը օրեցօր խորանում է և այն ինչ տեղի էր ունենում վերջին շրջանում վառ դրսևորումներից էր, որ  մի կետից պետք է գնալ կտրուկ փոփոխությունների»,-ասաց նա։

Լիլիթ Մակունցի խոսքով ՝ սահմանադրական կարգը չի խախտվել և այս ամենը բխում էր հեղափոխության փոփոխությունների տրամաբանությունից։

Խմբակցության ղեկավարը նաև ավելացրեց,որ մայիսի 24-ին սկսվում է անցումային արդարադատության հետ կապված հանրային քննարկումներ, որտեղ  հասարակական և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները ևս իրենց առաջարկները ներկայացնելու են  աշխատանքային խմբին։