Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լարված իրավիճակ դատարանի դիմաց (տեսանյութ)

 
Մինչ քաղաքացիները կլքեին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի տարածքը, փաստաբան Միհրան Պողոսյանը ցանկացավ մուտք գործել դատարան:
Սակայն, քաղաքացիները չթույլատրեցին նրան մտնել դատարան, պատճառաբանելով, թե ժամը 13:20  է և դեռ պետք է 10 րոպե սպասի նոր մտնի դատարան: Փաստաբանը պնդեց, որ պետք է մտնի դատարան, ինչից հետո էլ նրա և քաղաքացիների միջև տեղի ունեցավ վեճ: 
 
«Խոչընդոտում են փաստաբանի մասնագիտական գործունեության կատարմանը»,- ոստիկաններին դիմելով ասաց փաստաբանը և հավելեց, որ  բանավոր արված հաղորդումը ընդունեն որպես հաղորդում հանցագործության մասին:  Սակայն ոստիկանության աշխատողը հորդորեց  փաստաբանին մոտենալ բաժին և գրավոր հաղորդում ներկայացնել: 
 
Մանրամասն՝ տեսանյութում: