Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գասպարին պառկեց Վճռաբեկ դատարանի դիմաց (տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Երևանի Վճռաբեկ դատարանի դիմաց։ Քիչ առաջ այստեղ էր նաև հասարակական գործիչ Վարդգես Գասպարին։ «Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ բողոքում է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ։ Նա որպես բողոքի նշան պառկել էր դատարանի դիմաց։
 
«Հանրային վերբերմունքը դատարանների հանդեպ շատ կարևոր է», - ընդգծեց նա։
Ըստ հասարակական գործչի՝ այս ակցիայի ուղերձն ինչ-որ կերպ տեղ կհասնի, սակայն դժվարացավ նշել, թե ինչ արդյունք կտա։