Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայծակի հարվածից Չարբախում այրվել է տրոլեյբուս. ուղևորներին տարհանել և հրդեհը մարել են կուրսանտները. Ա. Հովհաննիսյան (տեսանյութ)

Հասարակություն
arcrun-hovhannisyan

Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և տեղեկացրել, որ ուղևորներին տարհանել և հրդեհը մարել են Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները:

Նա, մասնավորապես, գրել է. 

«Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են: 
Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել: 

Երեք օր առաջ էլ Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժծառայության պետը փրկել էին «Զինուժ» ծրագրի օպերատորի կյանքը»:

 

От удара молнии в Чарбахе сгорел троллейбус: пассажиров эвакуировали и пожар потушили курсанты: А. Ованнисян