Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy
A A
Հասարակություն

Օրացույց.Մայիսի 20. Դատախազ Հենրիկ Խաչատրյանն իր հայտնի հայտարարությունից մի քանի ամիս անց սպանվեց (տեսանյութ)

 «Էն վաղ էր, որ էշը կաղ էր»,- հայտարարում էր Հանրապետության գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը 1998-ի այս օրը։ Նա կասկած չուներ, որ բոլոր աղմկահարույց սպանությունները շուտով բացահայտվելու են։ Հենրիկ Խաչատրյանն այս հայտարարությունից մի քանի ամիս անց սպանվեց իր աշխատասենյակում։