Բացել լրահոսը Փակել լրահոսը
armen tavadyan
A A
Հասարակություն

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը չկալանավորվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանն այսօր՝ մայիսի 18-ին որոշեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ խափանման միջոց չկիրառել կալանքը։

«Այսինքն Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ: Կալանավորման վերաբերյալ միջնորդությունն անհիմն էր»,-ասել է Արմեն Թավադյանի փաստաբանը մեկնաբանելով, որ դատարանը որոշեց իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը մերժել: