Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0129737
A A
Քաղաքականություն Հասարակություն

Քաղաքացիները զայրացած են, որ փոխվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը. լրացվում է (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր ժամը 16-ին կհրապարակի  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը։Մինչ  դատավորը խորհրդակցական սենյակում է, դատարանի  բակում արդեն երկու ժամ է հավաքված են  Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմադիրները։
Դատարան են եկել Ռոբերտ Քոչարյանի որդիները  և զարմուհին՝ Իրինա Քոչարյանը։Լրագրողները հարցեր ուղղեցին Սեդրակ Քոչարյանին, սակայն նա նշեց, որ դեռ պատրաստ չէ խոսելու։ Հարցին, թե ինչով է դա պայմանավորված նա ասաց. «Թող ավարտվի դատավարությունը նոր»։
 
Դատարանում է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը, «Ազգային համաձայնություն». կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը։
Ի դեպ, ոստիկանական ուժեր են կուտակվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի բակում։ 

Դատարանը որոշեց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Քաղաքացիները, որոնք հավաքվել էին դատարանի բակում, զայրացած ընդունեցին այդ որոշումը։ Նրանց մի մասը  որոշեց փակել ճանապարհը։ Մյուս մասը ցանկանում է  գնալ Ազատության հրապարակ։ Վերջին խումբը Նոր Նորքից Կենտրոն։ Նրանք մի պահ փակեցին Գայի պողոտան։