Բացել լրահոսը Փակել լրահոսը
60709038_2326117547431458_5330735136587644928_n
A A
Հասարակություն

Կոնդի բնակիչները հանդիպեցին գլխավոր ճարտարապետին (տեսանյութ)

Քաղաքապետարանի առաջ այսօր Կոնդի թաղամասին բնակիչները բողոքի ցույց էին իրականացնում քաղաքապետարանից պահանջելով նոր չափագրումներ իրականացնել: Բնակիչները պահանջում են  ստեղծել հանձնաժողով, որտեղ ընդգրկված կլինեն նաև Կոնդի բնակիչները:

«Մենք պահանջում ենք, որ նախկին թերի չափագրումները նորից վերանայվեն և մեզ տան իրական չափերով վկայականներ: Քանի որ նախկինում միտումնավոր թերի չափագրում է իրականացվել հաշվի չառնելով  պատերի հաստությունը, ընհանուր բակերը, հարկերի քանակը և այլ հանգամանքներ».- նշում է Կոնդի բնակիչ Նաիրա Երեմյանը:

Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ընդունեց բնակիչներին և վստահեցրեց, որ հաշվի կառնվեն բոլոր պահանջները և խնդիրները.

«Մենք չենք կարող սկսել ճարտարապետությունից, մենք պետք է սկսենք ճարտարապետության քաղաքականությունից: Հասկանանք Կոնդի հետ ինչ ենք անելու, ինչն ենք պահում, ինչն ենք  քանդում»

Ճարտարապետը նաև  ավելացրեց, որ չի խոստանում որ մեկ երկու օրում կարող է բոլոր այդ խնդիրների լուծումները գտնել, քանի որ Կոնդը իր  տեսակով  փոքր քաղաք է և եթե մեկ օրվա մեջ շուտափույթ լուծումներ տրվեն, խելամիտ չի լինի: