Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նոր համակարգի գործարկմամբ վարորդը կարող է զրկվել վարորդական վկայականից (տեսանյութ)

Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» և ՀՀօրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հավաստմամբ  երթևեկության կանոնների 100 իրավախախտում կա, որից տուգանային միավորներ կկիրառվեն միայն 20 կամ 21 կարգի  խախտման դեպքում:

Մեկ տարվա ընթացքում 9-ը տուգանային խախտման դեպքում վարորդը զրկվելու է վարորդական իրավունքից: Սակայն կանգառ- կայանման կանոնների խախտման դեպքում կիրառվելու է կես միավոր՝ հաշվի առնելով տրանսպորտային երթևեկության ծանրաբեռնվածությունը:

 Վարորդական վկայականից զրկված կամ կասեցված անձիք, եթե շարունակեն տրանսպորտային միջոց վարելը, ապա այդ հանգամանքը  կորակվի ոչ թե վարչական խախտում, այլ որպես հանցագործություն:

 Նրա համոզմամբ՝ տուգանային համակարգը լուծում է մի քանի խնդիր առաջինը երթևեկության անվտանգության ապահովման մակարդակի էական բարձրացում և երկրորդ՝ սոցիալական բեռի թեթևացում:

Նվազել է նաև տուգանքների չափերը, այժմ  տուգանքների առավելագույն չափը կազմում է 29000դրամ, նախկին 500000 դրամի փոխարեն:

Սակայն ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը շատ մտահոգիչ է: Վիճակագրական տվյալներով այս պահի դրությամբ 2019 թվականին հունվարի 1-ից գրանցվել է 105 զոհ, որը  թեև 3 զոհով պակաս է, քան նախորդ տարի, այնուամենայնիվ այն մխիթարիչ չէ:

«Նախորդ տարի մենք ունեցել ենք 343 զոհ 6000 վիրավոր: Սակայն 20018-ի  1017թվականի համեմատությամ զոհերի թիվը աճել է 64-ով»:

Արմեն Խաչատրյանի կարծիքով՝տրանսպորտային միջոցների քանակի ավելացումը ևս պատճառ է հանդիսանում ճանապարհատրանսպորտային պատահարների և խցանումների ավելացման: