Երկու տարուց Տավուշում չի լինի չօգտագործվող հողատարածք.մարզպետ Հայկ Չոբանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն իսկ իրականացման փուլերում են գտնվում ավելի քան 61 ներդրումային ծրագրեր:
Ըստ մարզպետի՝ կառավարման երկու ամենամեծ խանգարող հանգամանքներն են անկեղծության ու արդարության բացակայությունը:
«Մարդիկ տարիներ չեն վստահել իշխանություններին: Հիմա եկել է ժամանակը անկեղծ, արդար, թափանցիկ կառավարման: Պետք է երկիրը ոտքի կանգնեցնել առանց դիկտատուրայի և խոսենք, ոչ թե մեր հինավուրց քաղաքակրթության մասին, այլ դառնանք ամենաքաղաքակիրթ ազգը»,-ասաց պարոն Չոբանյանը:
Մարզպետի խոսքով ամեն ինչ անելու են, որ երկու տարուց Տավուշում չլինի չօգտագործվող հողատարածք: Պետք է վերականգնեն ու արժևորեն գյուղատնտեսի և անասնաբույժի աշխատանքը, կրթեն գյուղացուն ուսուցողական ծրագրերով: Առնվազն մեկ գյուղատնտեսական քոլեջ կբացեն մարզում:
Տավուշը պետք է դառնա զբոսաշրջության գոհարներից մեկը, զարգացնելու են թե առողջարանային և վերականգնողական, թե մշակութային զբոսաշրջությունը:
Որպես մշակութային զբոսաշրջության լավագույն օրինակ Հայկ Չոբանյանը նշեց Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տունը, որի հեղինակությունը պետք է վերականգնել:
Բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները դիտարկվելու են անվտանգության տեսանկյունից, սահմանամերձ գյուղերը պետք է լինեն պաշտպանված ու դիմակայուն: Օրինակ, եթե հյուրանոց է կառուցվում, այն պետք է պաշտպանական ապաստարան ունենա:
«Մենք կերտում ենք զարգացող, ստեղծարար, հզոր ու արժանապատիվ Տավուշ», - իր խոսքը եզրափակեց մարզպետը:
Մանրամասները՝ տեսնայութում