Բացել լրահոսը Փակել լրահոսը
Press microphon
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Մարտի 1-ի վերաբերյալ տեսանյութ ցուցադրեցին (տեսանյութ)

Մեղադրական ցործը 1000 էջ է, որը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ։

Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Դատական նիստի ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել էր, որ ոչ պետական միջոցներից 120 մլն դրամ է բաժանվել զինվորներին։ Նախագահի  պաշտպան Արամ Օրբելյանը նկատեց՝  120 մլն  մասնավոր գումարը չի լինում Պաշտպանության նախարարության տեղեկագրով, ինչի մասին նախապես հայտարարել էր Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Մյուս պաշտպան Հովհաննես Խուդոյանն  էլ հավելեց.

«Հետագայում կտեսնենք, որ այդ գումարը չեն բաժանվել նախապես ինչ-որ բանի դիմաց: Դա բաժանվել է հետագայում՝  արտակարգ դրության ժամանակ  ծառայության ներգրավված զինծառայողներին: Եվ եթե դա ներկայացվում է որպես բացասական երևույթ, թող մեկնաբանություն տրվի,  թե օրենքի ինչ պահանջի է դա հակասում»:

Ինչ վերաբերում է Արթուր Դավթյանի հայտարարությանը, թե զինրներին նախօրոք բերել են և սովորեցրել ցույց ցրելը, ապա ըստ Օրբելյանի, եթե զինվորներին ցույց ցրելու համար էին բերել, ապա Մարտի 1-ին ոստիկաններ չէին բերի:

 

«Ըստ էության զինվորները միտինգ ցրելու գործընթացին չեն մասնակցել: Կոնտակտը եղել է շատ սահմանափակ: Քանի որ ռիսկ կար, որ զինված կամ չզինված քաղաքացիական բախումներ առաջանան, ելնելով միջազգային փորձից զիվորներին այդ կոնտակտին հանելուց առաջ պարտավոր էին տալ առնվազն վարժանքներ»,- ասաց պաշտպանը: 

Մայիսի 16-ին, դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նաև հայտարարել էր, որ մինչ իր հայտնի ասուլիսը ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը  իրեն ասել է,  որ ցուցարարները զենք են կիրառում, նռնակներ կան մարտական:

«Այդ դրվագը ինքը ինձ ցույց տվեց, որն այսօր ոչ մի տեղ չկա։ Ես չգիտեմ, որտեղ են։ Բավականին հետաքրքիր նյութեր, թե ինչպես է նռնակը պայթում, ոստիկանության աշխատակիցը դրանից զոհվում, այդ ամենը կար, այսօր դրանք չկան»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

 «Ա1+»-ի հարցին, թե այդ տեսանյութերը ոչնչացվե՞լ են, թե՞ գործում չի ներառվել, Արամ Օրբելյանն ասաց, որ գործում չկա, ենթադրում են, որ ԱԱԾ-ում կա:

Թե ինչո՞ւ չեն դիմել ԱԱԾ այդ տեսանյութերը ձեռք բերել և կցել գործին,  Հովհաննես Խուդոյանն ընդգծեց.

«ԱԱԾ-ին չենք դիմում քանի դեռ հայտնի գաղտնալսման գործը բացահայտված չէ»:

Պաշտպանները ասուլիսին բերել էին նաև տեսանյութեր, որոնք ըստ Հովհաննես Խուդոյանի՝ արվել էին Պարոնյան դեպի Լեո փողոցների  հատվածում  գտնվող բարձրահարկ շենքից։ Տեսանյութերի որակը այդքան էլ լավը չէր, բայց ըստ պաշտպանների մեկնաբանության, տեսանյութերում  ցուցարարների մոտ կային փայտեր և  տարբեր միջոցներ: Իրավիճակը  լարվելուց հետո ոստիկանության զորքերը կիրառում էին հատուկ միջոցներ: Հովհաննես Խուդոյանը նկատեց՝ հավանաբար նաև օգտագործվել է  «Չերյեմուխա» 4-ի կրակված գազային նռնակ է եղել:

Քոչարյանի պաշտպանները հավելեցին, որ տեսանյութերը առաջիկա օրերին կփոխանցեն ԶԼՄ-ներին:

Մանրամասները՝ տեսանյութում: