Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ Միրզոյան
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բիշքեկ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը 
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով մայիսի 19-20-ը կլինի 
Ղրղզստանի Հանրապետությունում:

Պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը եւ ԱԺ 
պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 
Անդրանիկ Քոչարյանը:

Այցի շրջանակում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների 
ղեկավարներին կընդունի Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ 
Ժեենբեկովը: Նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ՌԴ Դաշնային ժողովի 
Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, Ղազախստանի խորհրդարանի 
Մաջիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի, Ղրղզստանի խորհրդարանի նախագահ 
Դաստանբեկ Ջումաբեկովի հետ: