Բացել լրահոսը Փակել լրահոսը
60b9bd2bf1adf39771e27af84c1f7b24 (1)
A A
Հասարակություն

Յանդեքսի վարորդները շարունակում են բողոքի ակցիաները (տեսանյութ)

Յանդեքս տաքսի ընկերությունում լարված վիճակ է: Վանաձորում վարորդները շարունակում են բողոքի ակցիաները` այս անգամ Երևանյան խճուղում, որտեղ մոտակա հյուրանոցում օթևանել է Երևանի Յանդեքս տաքսի ընկերության գործընկերների հետ համագործակցության մասով մենեջեր Արթուր Մարտիկյանը:

Վերջինս լարված իրավիճակը հարթելու նպատակով ավելի շուտ հանդիպել է վարորդների հետ, լսել նվազագույն սակագինը 200-ից 300 բարձրացնելու նրանց պահանջը, հարցը բազմակողմանի ուսումնասիրելու և վերջնական որոշման գալու համար մինչև մայիսի 16-ը ժամանակ: Բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր ևս հրաժարվել են քաղաքացիների կանչերին արձագանքելուց՝ բերելով հիմնավորված պատճառներ՝ քաղաքի վթարավտանգ ճանապարհներից մինչև ցածր աշխատավարձ և ոչ միայն:

Տեսախցիկից դուրս ակցիային մասնակից վարորդները պատմում էին, որ իրենց դժգոհության, նաև ակցիա կազմակերպելու ցանկության մասին տեղեկացրել են նաև «Օրիոն» Վանաձոր ընկերության Յանդեքս գործընկերության տնօրեն Աշոտ Հարությունյանին: Վերջինս էլ, ըստ վարորդների փոխանցած տեղեկությունների, արգելափակվել է ակցիայի մասնակիցների մի մասին՝ հեռացրել աշխատանքից: Թեմայի շուրջ լսել ենք նաև Աշոտ Հարությունյանի պարզաբանումները:

Մանրամասները` տեսանյութում:

Լոռի Հ/Ը