Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բանակը ներգրավել է քաղաքական հարցերում. գլխավոր դատախազ (տեսանյութ)

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։

2008թ. փետրվարի 23–ին պետության բարձրագույն իշխանության կրողը ընտրական գործընթացը դեռ չավարտած բանակը ներգրավել է քաղաքական պրոցեսներին։ Այս մասին այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցի քննությանը հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Վերջինս «Մարտի մեկի» գործով մեղադրանքը պաշտպանող դատախազներից մեկն է։

Գլխավոր դատախազի խոսքով ՝ պաշտպանական կողմը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը վերածել է պաշտպանական ճառի, ինչի համար ինքը ստիպված է անդրադառնալ ներկայացված փաստարկներին։

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 14 էջանոց մեղադրանքի որոշումը փորձ են արել կտրված մեկնաբանություններով, յուրովի մեկնաբանել և ներկայացնել դատարանին, մինչդեռ դատախազի պնդմամբ՝ նախկինում հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ հարցի քննարկմանը բազմիցս հայտարարել են, որ այս մեղադրանքն իրենից ներկայացնում է մի ամբողջ տրամաբանական շղթա, և այն աղճատված ներկայացնելը, առանձին գործողությունների վերաբերյալ հատվածները տեքստից կտրելը և այն «իրավական փորձաքննության» ենթարկելը, չի բխում մեղադրանքի բովանդակությունից։

Գլխավոր դատախազը նկարագրեց Քոչարյանին առաջդրված մեղադրանքը՝ նշելով, թե նկարագրված գործողություններն ինչ առնչություն ունեն Ռոբերտ Քոչարյանի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում