Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«0038» հրամանը ճիշտ հրաման էր. Քոչարյան (տեսանյութ)

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։

«Այդ հրամանը («0038» հրամանը) ճիշտ հրաման էր ճիշտ ժամանակին և կարծում եմ կանխեց շատ վատ զարգացումներ»,- դատական նիստի ժամանակ ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ դատարանում հնչած այն կարծիքին, որ, եթե իրեն ազատ արձակեն, ապա կփախչի Հայաստանից:

«Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրությունը ունեցող մարդուն ասել, որ կարող է փախնի։ Պատերազմից չեմ փախել հիմա իրենցից պիտի փախնե՞մ, ո՞վ են իրենք, ի՞նչ են իրենցից ներկայացնում։ Ինձ համար վիրավորական է, որ որևէ մեկը ասում է, որ ես կարող եմ փախնել», - նկատեց Քոչարյանը։