Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Թեղուտում աշխատանքի ժամանակ 52-ամյա տղամարդ է մահացել

Մայիսի 15-ին, ժամը 14․15-ին, մի ընկերությունից ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ 1967 թ. ծնված Լեռնիկ Ռամազյանը աշխատանքի ժամանակ ընկել է և մահացել: 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 13.25-ի սահմաններում, ընկերության պոչամբարի տարածքում, որտեղ պոչամբարի խողովակաշարի վերականգնման, ճանապարհի հարթեցման և լայնացման աշխատանքներ են տարվում, էքսկավատորի պտույտի ժամանակ էքսկավատորի հետևի մասը դիպել է Լ. Ռամազյանին և պատճառել վնասվածք, ինչի հետևանքով նա մահացել է:

Նշանակվել է ԴԲՓ:

Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Ա1+-ի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Թեղուտում: