Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու են ամուսնալուծվում Հայաստանում (տեսանյութ)

Հասարակություն
Soc nax nkar

 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  ամուսնությունների թիվը ավելացել է 202-ով, իսկ ամուսնալուծությունները պակասել են 171-ով:

«Եթե նախկինում ամուսնալուծվում էին ամուսնության մեջ ավելի երկար ժամանակահատվածում գտնվող զույգերը, այժմ՝ ամուսնալուծվում են 3-4 տարվա ամուսնացած խմբերը: Պետք է նշել, որ ամուսնալուծությունների  հիմնական պատճառը 50 տոկոսը վեճերն են, 14 տոկոսը բնավորությունների անհամատեղելիությունն է, իսկ  8 տոկոսը կազմում է արտագնա աշխատանքի մեկնումը»,-ասում է   ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը:

Ամուսնությունների բարձր ցուցանիշով և ամուսալուծությունների նվազ թվով առաջին տեղում է Գեղարքունիքի մարզն է,  Լոռիում, Կոտայքում և Երևան քաղաքում ամուսնալուծություններն ավելի շատ են՛

Մինչեւ 18 տարեկան  ամուսնությունների թիվը Հայաստանում 2006-2017 թվականների տվյալներով կազմում է  5 տոկոս, իսկ   աշխարհում մինչև 18 տարեկան ամուսնացած աղջիկների թիվը կազմում է 21 տոկոս: