Բացել լրահոսը Փակել լրահոսը
prisonbars_getty_crop_June_2014_0
A A
Պաշտոնական Հասարակություն

Ինչպես կառավարել ագրեսիան. հատուկ պրոբացիայի ծառայության շահառուների համար

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի ցուցումով ծառայության Երևանի քաղաքային մարմինը 2019 թվականի մայիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը բաժնում հաշվառված 24-36 շահառուների համար կիրականացնի վերասոցիալականացման ծրագիր։ Այն ներառում է վեց հանդիպում, որից չորսն ուղղված է անձի հոգեբանական խնդիրներին, մյուս երկուսը՝ շահառուների իրավագիտակցության  և իրավական ոլորտին առնչվող գիտելիքների բարձրացմանը: 

Շահառուների հետ հանդիպումներն անցկացնելու են Ծառայության Երևան քաղաքային մարմնի բաժնի պետ Վահրամ Խալաթյանը և գլխավոր մասնագետներ՝ Սարմեն Մաթևոսյանը, Արմինե Ադամյանը, Նարինե Հարությունյանը։

  • Հանդիպում 1- Կոնֆլիկտների հաղթահարում՝ կոնֆլիկտ հասկացության քննարկում, կոնֆլիկտի փուլերի ծանոթացում և հաղթահարման ձևերի ուսուցում։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից:
  • Հանդիպում 2- Ագրեսիվություն՝ ագրեսիվության տեսակները և դրսևորումները, ագրեսիվության կառավարման հմտություններ։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից:
  • Հանդիպում 3- Իրավագիտակցության բարձրացում՝ ծանոթացում քաղաքացու իրավունքին և պարտականություններին։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից:
  • Հանդիպում 4- Դեպրեսիա՝ տագնապ և դեպրեսիա հասկացություն, հաղթահարման եղանակները։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից:
  • Հանդիպում 5- Իրավական ոլորտին առնչվող խնդրահարույց իրավիճակների պարզաբանում։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից։
  • Հանդիպում 6- Ծնողավարություն՝ երեխայի տարիքային ճգնաժամային փուլեր, ծնող-երեխա հարաբերություններ, առողջ հարաբերությունների հաստատում։ Խումբը բաղկացած է 4-ից 6 շահառուներից:

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն