Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հռոմում բողոքի ակցիա են կազմակերպել «Ռոմայի» ֆանատները

Հռոմի «Ռոմայի» ֆանատներն բողոքի ակցիա են կազմակերպել ֆուտբոլային ակումբի նստավայրի դիմաց:

Ինչպես նշում են իտալական լրատվամիջոցները, «գայլերի» տիֆոզիներին զայրացրել է այն, որ ակումբի ղեկավարությունը նոր պայմանագիր չի կնքել թիմի ավագ Դանիելե դե Ռոսիի հետ:

«Խոզի նման նախագահ եւ անտեղյակ ղեկավարություն. «Ռոմայի» ԴՆԹ-ն ժողովրդի սրտում է», - գրված է եղել պաստառներից մեկի վրա:

Նշենք, որ Դանիելե դե Ռոսին 18 տարի շարունակ հանդես է գալիս հռոմեական ակումբում: Նա երեկ հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թիմից՝ չնշելով պատճառները: