Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ֆաները «Արարատի» սեփականատերերի հրաժարականը պահանջել են ադրբեջաներեն հայհոյանքով

Ֆուտբոլի մի խումբ ֆաներ երեկ բողոքի ակցիա են կազմակերպել Երեւանի «Արարատի» սեփականատերերի դեմ:

Նրանք նախ ակցիա են անցկացրել ակումբի նստավայրի դիմաց, ապա ներկայացել են առաջնության «Արարատ» - «Լոռի ՖԱ» խաղին, որի ժամանակ ճայթրույքներ եւ ծխառումբբեր են նետել խաղադաշտ, որի պատճառով հանդիպումը մի քանի րոպեով ընդհատվել է:

Ինչպես պարզվել է, նրանք պահանջել են «Արարատի» սեփականատերեր Վարդան Սրմաքեշի եւ Հրաչ Կապրիելյանի հրաժարականները: Ի դեպ, ֆաները հատուկ պաստառ են պատրաստել, որի վրա ադրբեջաներեն հայհոյանք են օգտագործել:

Նշենք, որ Վարդան Սրմաքեշը եւ Հրաչ Կապրիելյանը «Արարատը» ձեռք են բերել 1999 թվականին, երբ ակումբի նախկին տերերն այլեւս չեն կարողացել ֆինանսավորել այն: