Կարտոֆիլը փտած է, կաղամբը գլուխ չի տալիս
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարվա հորդառատ անձրեւներից ու կարկտահարությունից մարզի գյուղատնտեսությունը զգալի վնասներ է կրել:
Ընթացիկ տարին Սյունիքի մարզի գյուղատնտեսության համար ամենաանհաջողն էր վերջին տարիների համեմատ: Եղանակային վատ պայմանների հետեւանքով մարզի գյուղատնտեսությանը նախնական հաշվարկներով հասցվել է 3 միլիարդ դրամի վնաս, ընդ որում 1.242 միլիարդ' այգեգործությանը, 981 միլիոն' դաշտավարությանը: Գյուղատնտեսությանը հասցված վնասների չափի մասին ակտ է ներկայացվել ՀՀ կառավարություն:
Մարզի Բռնակոթի մենատնտես Արտավազդ Թանգյանն այս տարվա սպասվող բերքից դժգոհ է, իրականացրել է 15 հա կարտոֆիլի, 9 հա կաղամբի, 3 հա բազուկի ցանք:
"Կարտոֆիլի բերքը ավելի բարձր կլիներ, ներ սորտեր էինք ցանել, վերջին անձրեւները շատ խանգարեցին: Բերքահավաքը ուշացավ: Գերխոնավությունն է պատճառը .փչացածը շատ է: Առատ անձեւներից կաղամբը լավ չի փաթաթվում, չի ամրանում: Հիմա եղանակները տաքացել է հույս ունենք, որ բերքը դաշտում չի մնա, կհասցնենք հավաքենք'',- ասում է մենատնտեսը:
Անցած տարի կարտոֆիլի 1 հա-ից մենատնտեսը ստացել է 90-100 տոննա բերք, այս տարի հեկտարից միջին բերքատվությունը 50-60 տոննա է: Կաղամբի 1 հա ցանքից ակնկալվում է 30 տոննա բերք, նախորդ տարվա 50 տոննայի փոխարեն:
Գյուղմթերքը գին չունի եւ որպեսզի պահեստներում ամբարած չմնա, գյուղացին ստիպված է լինում շատ դեպքում կարտոֆիլը վաճառել 65-ից 75 դրամով, կաղամբը' 20-ից 30 դրամով:
Գյուղատնտեսությունը պետական հոգածության կարք ունի, կարծում է Արտավազդ Թանգյանը: Սա այն ոլորտն է, որ հնարավոր չէ ապահովագրել բնական աղետներից: Կառավարություն կողմից հատկացված 'փոխհատուցումն' էլ վերքին դարման չի անի,-կարծում են գյուղացիները:
ՀՀ կառավարությունը մարզի զարգացման համար արդեն իսկ հաստատել է 2010-2013 թթ. միջնաժամկետ ծրագիր, որի համար նախատեսված է 71.9 միլիարդ դրամ:
Ծրագրի շրջանակում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար հատկացվել է ընդամենը 2.223 միլիոն դրամ: