Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Բռնցքամարտի ֆեդերացիան դատի է տվել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դատի է տվել ՀՀ սպորտի և երիտասարդներ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին: 

Այս մասին ֆբ-ի իր էջում տեղեկացրել է ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:

«ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի մամուլի ասուլիսից պարզ դարձավ, որ վերջինս չի ցանկանում կատարել դատարանի որոշման և օրենքի պահանջները, որն էլ ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխասխանատվություն: Դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցի պաշտոնատար անձի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու հիմքով»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը օրերս հայտարարել էր, որ նախարարությունը ապրիլի սկզբից դադարեցրել է բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը, քանի որ այն չի ներկայացրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամ լինելու մասին տեղեկանք: