Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport futbol hajastan
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի առաջնություն. Այսօր հաղթեցին միայն ետնապահները (տեսանյութ)

Այսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրը:

Մրցաշարի հետնապահ «Արարատն» իր հարկի տակ ընդունեց «Լոռի ՖԱ»-ին: Խաղի 71-րդ րոպեին Ռազմիկ Հակոբյանի խփած միակ գոլը հաղթանակ բերեց դաշտի տերերին:

Չնայած հաջողությանը, «Արարատն» մնաց նույն՝ վերջին հորիզոնականում, քանի որ հաղթանակ տարավ նաեւ 8-րդ հորիզոնականում գտնվող «Արցախ ՖԱ»-ն, որը ընթացիկ տուրում հյուրընկալվելիս անսպասելիորեն պարտության մատնեց «Գանձասար-Կապանին»՝ 1:0: Միակ գնդակը 17-րդ րոպեին հեղինակեց Արգիշտի Պետրոսյանը:

Վաղը տեղի կունենան մյուս երկու հանդիպումները: Կենտրոնական խաղում առաջնության առաջատար «Փյունիկն» իր հարկի տակ կընդունի իրենց հետապնդողներից մեկին՝ «Բանանցին»: