Բացել լրահոսը Փակել լրահոսը
vPm8MSkLq6e2Ltwb
A A
Տեսանյութեր Սպորտ

Լեւոն Ջուլֆալակյանը և ֆեդերացիան պատասխանեցին Միհրան Հարությունյանին (տեսանյութ)

2016թ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոեմական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը վերջերս տեսահոլովակ էր ներկայացրել, որում նա հայտարարել էր, որ կրկին վերադառնում է ընբշամարտ եւ պատրաստվելու է 2020թ օլիմպիական խաղերին:

Նա դա հաստատել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ՝ հավելելով.

«Տեղը հավաքականի կազմում ինձ ոչ մեկ նվեր չի տվել կամ ամրագրել, ես այն նվաճել եմ իմ մրցելույթներով: Այս անգամ էլ ոչ մի նվեր չեմ սպասում: Կապացուցեմ, որ լավագույնն եմ եւ այդ տեղն իմն է: Եթե, իհարկե, ոչ ոք մութ խաղեր չխաղա»:

Միհրան Հարությունյանը նաեւ հասկացնել էր տվել, որ պատրաստ է այս տարվա նոյեմբերին մասնակցել Հայաստանի առաջնությանը, եթե այն անհրաժեշտություն է օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Ի դեպ, 2016թ օլիմպիական խաղերի ավարտից հետո նա չի մասնակցել հավաքականի ոչ մի ուսհավաքին եւ հանդես չի եկել մրցումներում, սակայն հաջողությամբ իր ուժերը փորձել էր առանց կանոնների մրցամարտերում:  

Մեկ այլ լրատվամիջոցին տված հարցազրույցում Միհրան Հարությունյանը մեղադրանքներ է ներկայացրել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ինչպես նաեւ հունահռոմեական հավաքականի գլխավոր մարզչին:

Այսօր Օլիմպավանում կազմակերպված մամուլի ասուլիսում ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդատյանը խստորեն քննադատեցին ըմբիշին, իսկ գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը փորձեց պատասխանել Միհրան Հարությունյանի հնչեցրած մեղադրանքներին:

Մանրամասները՝ տեսանյութում: