Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff xaxadasht
A A
Սպորտ

ՀՖՖ-ն սկսում է մարզերում խաղադաշտերի կառուցման աշխատանքները

Ֆուտբոլի մասսայականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մարզերում խաղադաշտերի կառուցման խոշորամասշտաբ ու աննախադեպ ծրագիր: Այդ մասին հայտնում է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը:

Առաջին փուլի շինարարական աշխատանքները կմեկնարկեն մոտ օրերս եւ ըստ հաստատված հերթականության շինաշխատանքները սկսվելու են հետեւյալ համայնքներում.

Արարատի մարզ. գյուղ Արարատ:

Վայոց Ձորի մարզ. Վայք, Ջերմուկ, Գլաձոր, Մալիշկա, Արտաբույնք (բնակավայրեր), Արենի, Խաչիկ, Ելփին, Աղավնաձոր, Զառիթափ (համայնքներ):

Գեղարքունիքի մարզ. Ճամբարակ, Ծովագյուղ, Լճաշեն, Հայրիվանք, Նորադուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Երանոս, Լիճք, Գեղհովիտ, Աստղաձոր, Արծվանիստ, Ծովակ, Ակունք, Մեծ Մասրիկ (համայնքներ):

Հավելենք, որ 40/20 չափի խաղադաշտերը կառուցվելու են ՀՖՖ–ի կողմից, որից հետո նվիրաբերվելու են համայնքներին: ՀՖՖ նախագահի կողմից դրված այս խնդրի կատարումը թույլ կտա գալիք տարին Հայաստանի ողջ տարածքում ունենալ շուրջ 500 ֆուտբոլային խաղադաշտեր: