Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 14-ը մայիսի. Բակո Սահակյանի հրահանգով առգրավել են Սամվել Բաբայանի ընտանիքին պատկանող մեղվի 49 փեթակ (տեսանյութ)

1998-ի մայիսի 14-ին պաշտպանության նախարարությանը Հայ օգնության միության աջակցությամբ Հայաստան է վերադարձնում Եգիպտոսում մահացած լեգենդար Սոսե մայրիկի աճյունը։ 

1999-ի այս օրը Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը Ազգային օպերայի դահլիճում հանդիպում են ուսանողության հետ ։

Ղարաբաղի դատախազությունը պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ունեցվածքի վրա արգելանք է դրել։ Դատախազությունում է գտնվում Բաբայանի կնոջ ոսկեղենը։ Ներքին գործերի նախարար Բակո Սահակյանի հրահանգով առգրավել են Բաբայանների ընտանիքին պատկանող մեղվի 49 փեթակ։ 

2007-ի այս օրը Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել մայիսի 12-ին կյանքից հեռացած 31-ամյա Լեւոն Գուլյանի ազգականներն ու ընկերները:

2009-ի այս օրը մի քանի պայթյուններից հետո հրդեհվում է Նաիրիտ գործարանի քլորոպրենային արտադրամասերից մեկը։ Պայթյունի ուժգնությունն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է մի քանի կիլոմետր հեռավորությունից։ Սկզբից շտապօգնությունը խոսում է 5 զոհի մասին։ Հետո պարզվում է, որ աղետից զոհվել է երեք հոգի։

Կենտրոն եւ Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանը 2010-ի մայիսի 14-ին քննում է մարտի 1-ի 3 զոհերի իրավահաջորդների բողոքն ընդդեմ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի, որը նրանց բողոքը թատրոն էր անվանել;

Հայոց համազգային շարժումը 2013-ի այս օրը հայտարարում է վերածնվելու մասին։