Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+restling
A A
Սպորտ

Ռեստլինգի ըմբիշը մահացել է մենամարտի ժամանակ (տեսանյութ)

Լոնդոնում կայացած ռեստլինգի շոուի ժամանակ մեքսիկացի ըմբիշ Սեսար Գոնսալես Բարոնը, որն հայտնի է «Արծաթե թագավոր» մականունով, մահացել է հենց մենամարտի ժամանակ:

51-ամյա մարզիկը հնարքներից մեկի ժամանակ վայր է ընկել, որից հետո կորցրել է գիտակցությունը: Հետագայում պարզվել է, որ մեքսիկացին սրտի նոպա է ստացել, որի պատճառով մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Սեսար Գոնսալես Բարոնը Մեքսիկայում համարվում էր ռեստլինգի աստղ: 1997-2000թ մասնակցել է աշխարհի առաջնություններում: 2005 թվականից նկարահանվել է նաեւ կինոսերիալներում: