Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport evroliga sudja
A A
Սպորտ

«Արսենալ» - «Չելսի» եզրափակիչը կվարի Մխիթարյանի ծանոթ մրցավարը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ» - «Չելսի» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իտալացի Ջանլուկա Ռոկին: Այդ մասին հայտնում է ֆուտբոլի եվրոպական միության պաշտոնական կայքը:

Նրա օգնականներն են Ֆիլիպո Մելին ու Մանգանելին, չորրորդ պաշտոնյան է Դանիելե Օրսատոն: Վիդեոմրցավարի պարտականությունները կկատարի Մասիմիլիանո Օրատին:

45-ամյա Ջանլուկա Ռոկին արդեն երկու անգամ սպասարկել է եզրափակիչ հանդիպումները: 2010թ նա եղել է Եվրոպայի լիգայի «Աթլետիկո» - «Ֆուլհեմ» եզրափակիչ խաղի չորրորդ պաշտոնյան: 2017-ին նա նույն պարտականությունները կատարել է «Մանչեսթեր Յունայթեդ» - «Այաքս» եզրափակիչը, որին մասնակցել էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը եւ դարձել գավաթակիր:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի «Արսենալ» - «Չելսի» եզրափակիչ խաղը կայանալու է մայիսի 29-ին, Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում: