Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ես կուզեմ, որ Քոչարյանը հայկական դատարանում հստակ հայտարարի, որ տեղյակ չի եղել. Գրիգորյան (տեսանյութ)

Փաստաբան Վահե Գրիգորյանն այսօր ներկա էր Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը։

Լրագրողները հիշեցրին, որ նախկինում փաստաբանը նշել է, որ շոկային նյութերի է հանդիպել։

«Ես վստահեցնում եմ, որ այդ բոլոր նյութերի մասին մենք ոչ միայն խոսելու ենք, այլ այդ նյութերը հետազոտվելու են հրապարակային դատաքննության ընթաքում։ Քանի դեռ դատարանը չի որոշել, որ նյութերի հետազոտման կարգի շրջանակներում որ նյութերն են գաղտնիացվելու և որոնք չէ, ես ձեռնպահ կմնամ որևէ տեղեկություն հայտնելու։ Ամեն դեպքում դրանք երբևէ դեռ մամուլում չեն շրջանառվել և երբ ժամանակին նշել եմ, որ շոկային նյութեր են շատ մեղմ եմ գռնվել»,-ասաց նա։

 Անդրադառալով նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարությանը թե հույժ գաղտնի 0038 հրամանի համար չկան համոզիչ ցուցմունքներ, փաստաբանը նշեց.

 «Ես կուզեմ, որ նա հստակ դատարանում հայտարարի, որ տեղյակ չի եղել, որ երկու հազար սպայական և ենթասապայական կազմ ունեցող բարձր պատրաստվածության զորաբանակ է տեղադրվել Երևանի կենտրոնում։ Կուզեմ լսել ,որ նա կպնդի որ ոստիկանապետը և հատուկ ծառայությունները չեն զեկուցել մահաբեր ուժի գործադրության մասին և որ նրան ոչ ոք չի զեկուցել մարդկանց սպանությունների մասին և առհասարակ  հարյուրավոր զինծառայողների և քաղաքացիական անձանց ստացված տարբեր աստիճանի վնասվածքների մասին։ Բայց մինչև այսօր գործը մնում է մանր գողության տրամաբանության մեջ պաշտպանության շրջանակներում»։