Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport pogba
A A
Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Պոլ Պոգբային ձրիակեր են անվանել

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները թիմի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սոլսկյաերին կոչ են արել հրաժարվել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայից:

Անգլիայի առաջնության վերջին խաղում «կարմիր սատանաները» սեփական դաշտում 0:2 հաշվով պարտվել են Պրեմիեր լիգայի անհաջողակներից մեկին՝ «Կարդիֆ Սիթիին»:

Դա էլ ավելի է զայրացրել երկրպագուներին, որոնք առաջին հերթին ամոթանք են տվել թիմի ավագ Պոլ Պոգբային, որը բոլորից շատ գոլ է խփել եւ արդյունավետ փոխանցում կատարել անցած մրցաշրջանում «սատանաների» կազմում:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը խաղից հետո փորձել է հանգստացնել երկրպագուներին, սակայն դա հակառակ արձագանք է տվել եւ առավել ագրեսիվ տրամադրված ֆուտբոլասերները սկսել են անպատվել նրան՝ անվանելով դավաճան եւ ձրիակեր:

Նշենք, որ առաջնության վերջին հինգ հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է ընդամենը 2 միավոր, որի արդյունքում թիմը 4-րդ տեղից նահանջել է 6-րդ հորիզոնական եւ դուրս մնացել չեմպիոնների լիգայից: