«Երբ կթում ենք ձեռքով, չենք կարող ունենալ սանիտարապես մաքուր կաթ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2019-2024 թվականներին պետությունը նախատեսել է պետական աջակցություն ցուցաբերել տավարաբուծության զարգացման և «խելացի անասնաշենքերի» կառուցման համար։ ՝ Ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցվի 35 մլն դրամ. այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
Անասնաշենքերի կառուման համար հետաքրքրվողները շուրջ 300-ն են, որից 100-ը արդեն ներկայացրել է դիմում։
Այս ծրագրի համար ֆինանսական աջակցություն կցուցաբերեն 5 բանկեր և 6 վարկային կազմակերպություն։
Անասնաբուծության ևանասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր- Իսահակյանի խոսքով ծրագրերը նպատակաուղղված է ոլորտը ավելի ինտենսիվացնելու և արտադրանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։
Խելացի անասնաշենքեր կառուցելու համար պետությունը սահմանել է 3 մոդել՝ նախատեսված տարածքները պետք է լինեն նվազագույնը 10-15 ,միջինը ՝ 20-25 և առավելագույնը 45 գլուխ խոշոր եղջերավոր անասունների համար։Առավելագույն 45 գլուխ անասունի համար պետք է հատկացնել 451քմ տարածք։ Տարածքների կառուցման համար պետությունը գումարը կհատկացնի անասնաշենքերի կառուցումից հետո։
«Փոխհատուցումը իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլը կտրամադրվի մինչև մեկ տարվա ընթացքում անասնաշենքի կառուցումից հետո իսկ մյուս մասը կտրամադրվի, որպեսզի անասնաշենքը համալրվի տեխնիկական միջոցներով».ասաց Լևոն Տեր- Իսահակյանը։
Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ նոր անասնաշենքերը տարբերվելու են ավանդական պահվածքով անասնաշենքերից։ Խելացի անասնաշենքերում կենդանիները կապված չեն լինի, կարող են շրջել, ջուր խմել, և ապահովված կլինեն մշտական ջրով և օդափոխանակությամբ, ինչն էլ կնպաստի կենդանիների մաքսիմալ մթերատվությանը։
«Ինչքան էլ կենդանուն պահենք մաքուր պայմաններում, սակայն երբ կթում ենք ձեռքով, չենք կարող ունենալ սանիտարապես մաքուր կաթ»,-նշեց Տիգրան Գաբրիելյանը։
Նախարարի տեղակալը նաև ավելացրեց, որ անասնատերերի և ֆերմերների համար նախատեսվում է ուսուցողական ծրագրեր։