Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ufc jessica 2
A A
Սպորտ

Անհավանական նոկաուտ բրազիլացի մարզուհու կատարմամբ (տեսանյութ)

Ռիե դե Ժանեյրոյում կայացած UFC-237 խառը մենամարտերի խոշոր մրցաշարում ուշագրավ նոկաուտ է գրանցվել մրցամարտերից մեկի ժամանակ:

Ամերիկուհի Ռոուզ Նամանյուսը չեմպիոնական գոտու պաշտպանության համար գոտեմարտում հանդիպել է բրազիլուհի Ջեսիկա Անդրադեի հետ: Մրցամարտը անցել է աշխարհի չեմպիոնի առավելությամբ, սակայն, հանդիպման վերջում տանտիրուհին անսպասելի հնարքով գետնին է տապալել իր մրցակցին, որն ոչ միայն նոկաուտի է ենթարկվել, այլեւ որոշ ժամանակ կորցրել է գիտակցությունը: Բարեբախտաբար, տուժածը լուրջ վնասվածք չի ստացել եւ որոշ ժամանակ անց ուշքի է եկել:

Ջեսիկա Անդրադեն առաջին անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն: