Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 13-ը Մայիսի. Ռոբերտ Քոչարյանը բացատրում է ՛Օքուփայթ՛ բառը (տեսանյութ)

1998-ի մայիսի 13-ին ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարվում է ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը ։Նրա ղեկավարության օրոք մեր հավաքականի միջազգային վարկանիշը 144-րդ տեղից բարձրացավ 105-րդ տեղ։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ է ընտրվում Երեւանի քաղաքապետ, ոստիկանության գեներալ մայոր Սուրեն Աբրահամյանը։

Ամերիկայից մայիսի 13-ին վերադարձող Ռոբերտ Քոչարյանն անդրադառնում է տարածքների վերադարձման անթույլատրելիության մասին հայ գործիչների հայտարարություններին, Քոչարյանը նկատում է, որ հարցը փաթեթային է լուծվելու, տարածքները փաթեթից դուրս չեն վերադարձվելու։ Այս հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն անդրադառնում է նաեւ այն քաղաքական գործիչներին, որոնք, նրա բառերով, 1997-ին առանց Ղարաբաղի կարգավիճակը ճշտելու մտադիր էին հանձնել ազատագրված տարածքները, բայց քննադատում էին գործող նախագահի դիվանագիտական ջանքերը: Այդ օրերին ընդդիմությունը պահանջում էր նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հրաժարականը այն բառերի համար, որ արյունով գրաված տարածքները համարել էր օկուպացված:

2013-ի մայիսի 12-ի երեկոյան կարկուտը ոչնչացրել էր Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի մոտ 30 գյուղերի այգիների ապագա բերքը։ Գյուղացիները հուսահատ են՝ ու՞ր էին հակակարկտային կայանները։ Գյուղացիները կարկուտից հետո սպասել են կառավարության արագ արձագանքին։ Ձայն, ծպտուն չի լսվել։ Ստիպված փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը։